«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Բանակից խուսափելու լեգիտիմ իրավունքը դուք եք տվել

Բանակից խուսափելու լեգիտիմ իրավունքը դուք եք տվել
19.10.2024 | 11:18

Հինգ հազարին տանես զոհ տաս, հետո ասես՝ կարող էի և չտալ, տվեցի, որ ինձ չասեն դավաճան, կնիկդ ասի՝ հանուն ոչնչի են զոհվել ու էսքանից հետո հայտարարել՝ «երկրի բնակչության մի շատ զգալի հատված իր տղային խուսափում ա բանակ ուղարկել», սրիկայություն է։

Այո, տասնյակ հազարավոր ծնողներ չեն ուզում իրենց զավակներին ուղարկել բանակ և հազար ու մի ճանապարհ են ման գալիս չուղարկելու, ու դրա, ձեր բառերով ասեմ, լեգիտիմ իրավունքը դուք եք տվել՝ զոհելով տղերքին ու անգամ անունները չհրապարակելով:

Սևակ Հակոբյան

Դիտվել է՝ 14436

Մեկնաբանություններ